Ի նշանավորումն Ալբանիա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի, որը նախանշված է 2014թ. սեպտեմբերի 21-ին, Վատիկանի դիզայներները մշակել են հատուկ լոգոտիպ:
Դրա կենտրոնում մարդ է, որը խաչ է տանում: Մարդու ոտքերի տակ արյուն է, որը մարմնավորելու է զոհաբերությունն ու տառապանքները:
Ինչպես նշում է Albania-News-ը, խոսքը կաթոլիկ եկեղեցու բոլոր տառապյալների, ինչպես նաև հավատացյալների ու անհավատների տառապանքների մասին է, որոնք տառապել են կոմունիստական ռեժիմի շրջանում:
Արևի ճառագայթները, որ տարածվում են խաչից, մարմնավորում են հույսի խորհրդանիշը:
Գույների համադրությունն ընդգծում է, որ Հռոմի պապի այցը Ալբանիա Վատիկանի և այդ երկրի միասնության նշան է: