Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Պիկեն և նրա կինը՝ Շակիրան, նույնպես միացան Ice Bucket Challenge ակցիային:
Նշենք, որ ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը նյարդային համակարգի խանգարումներ ունեցող անձանց վրա ուշադրության կենտրոնացումն է
Պիկեն «մարտահրավեր» է նետել ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասին, Սերխիո Ռամոսին և մոտոցիկլավար Մարկու Մարկեսին: Շակիրան էլ՝ մոդել Ժիզել Բյունդենին, երաժիշտ Քրիս Մարտինին և անձամբ Հռոմի Պապին:
Հիշեցնենք, որ այս բարեգործական ակցիային արդեն հասցրել են մասնակցել սպորտի և շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Իրենց վրա սառցեջուր են լցրել այնպիսի անձինք, ինչպիսին են Լեբրոն Ջեյմսը, Մարի Բալոտելին, Մեսութ Օզիլը, Լեո Մեսսին, Մարկ Ցուկենբերգը, Վին Դիզելը, Հիլարի Դաֆը և այլք:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: