Ֆրանսիայի պետական պարտքը հատել է 2 տրլն եվրոյի սահմանագիծը, այս մասին են վկայում այն տվյալները, որոնք հրապարակել է ֆրանսիական Institut Montagne վերլուծական ընկերությունը:
2014թ. սկզբի համեմատ՝ Ֆրանսիայի ֆինանսական բեռը « ծանրացել» է 90 մլրդ եվրոյով կամ ընդհանուր գումարի 4,7%-ով, գրում է Le Figaro-ն:
«Եթե այդ գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա յուրաքանչյուր ֆրանսիացի պարտք է 30,3 հազար եվրո», նշում է պարբերականը:
Դրա հետ միասին՝ Instituit Montagne-ի տնօրենը կոչ է արել չդրամատիզացնել իրավիճակն ու ընդգծել է, որ երկիրը «ի վիճակի է ստեղծել կայուն աճ, սակայն դրա համար հարկավոր է խիստ վերահսկել պետական ծախսերը»: