Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով այս մրցաշրջանից պաշտպանելու է անգլիական «Չելսի»-ի գույները, վստահ է իրեն զգում թիմի հիմնական դարպասապահի դերում.
«Հիանալի է, որ Մոուրինյոն վստահում է ինձ: Ես ինքս ինձ ավելի վստահ եմ զգում, ինչը թույլ է տալիս ինձ ավելի լավ գործել խաղադաշտում: Մարզումների ժամանակ շատ բան եմ սովորում Չեխից: Նա փորձառու ու հիանալի դարպասապահ է:
Նա արդեն ինձ մի քանի խորհուրդ է տվել կապված Անգլիայի առաջնության հետ, որը ինձ շատ կօգնի մրցաշրջանի ընթացքում: Ես ինձ լավ եմ զգում, երբ մարզվում եմ նրա հետ: Անկախ ամեն ինչից, նա շարունակում է հիանալի դարպասապահ մնալ»-, ասել է Կուրտուան: