Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Չի կարելի դատել «արտաքինից». Հովիկ Աբրահամյանը սիրում է արվեստ». Մարտին Վարդազարյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ:

– Մաեստրո, վերջերս տեղի է ունեցել Ձեր աստղի բացումը: Ներկա են եղել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդյո՞ք անակնկալ չէր, քանի որ Տարոն Մարգարյանը միշտ առանձահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ռուսական էստրադայի նկատմամբ: Հնարավո՞ր է՝ ճաշակ է փոխվել:

– Այս նախաձեռնությունը եղավ Վազգեն Ասատրյանի կողմից, և առաջինն ըստ արժանվույն հայկական էստրադայի և երգարվեստի մեծ վարպետ Արտեմի Այվազյանի աստղը դրվեց այնտեղ: Այդպիսի մտահղացում կա, որ այդ ամբողջ ճեմուղին լինի հայկական երաժշտության դեմքերի աստղային ճեմուղի: Տեսաք, որ այնտեղ տեղադրված են Կոնստանտին Օրբելյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդգար Հովհաննիսյանի աստղերը, այժմ նաև իմն է ավելացել: Եվ կարծում եմ, որ սա լինելու է և՛ շարունակելի, և՛ նախաձեռնությունն ուղղակի ողջունելի է, և՛ շատ լավ վայր է ընտրված:

Հնարավո՞ր է, որ այս անունների կողքին սկսեն դնել այնպիսի մարդկանց աստղեր, որ արժեզրկեն այն, ինչպես, օրինակ, կոչումները: Եվ շոու բիզնեսի ամենատարբեր ներկայացուցիչներ սկսեն տեղ գտնել այդ ճեմուղում:

-Իմ համեստությունը չհամարեք չհիմնավորված, բայց ես գտնում եմ, որ այնտեղ ինձնից առաջ էլ պետք է լինեին մի քանի անուններ: Հիմա անուններ չեմ թվարկի, քանի որ հետագայում այդ անունները այնտեղ կնշվեն: Ուղղակի այնպես ստացվեց, որ չգիտեմ ինչու, ասացին՝ քո աստղն ենք դնում: Սա, իհարկե, պարտավորեցնող է գտնվել այդպիսի մարդկանց շարքում, որոնց ներդրումը հայ արվեստում, հայ երաժշտության մեջ անգնահատելի է: Եվ կարծում եմ, սա կլինի շարունակելի, և մոռացված անուններ չեն մնա արժանիների շարքում:

Ներկա է եղել նաև քաղաքապետը: Սա Ձեր անձի նկատմամբ ունեցած հարգանքի՞ արդյունք է:

-Ո՛չ, քաղաքապետը ներկա է գտնվել և՛ Արտեմի Այվազյանի, և՛ Կոնստանտին Օրբելյանի, և՛ Ալեքսանդր Աճեմյանի, և՛ Բաբաջանյանի աստղերի բացման արարողությանը: Ներկա էր գտնվելու նաև մշակույթի նախարարը, ուղղակի զբաղվածության պատճառով չկարողացավ գալ:

Ընդհանրապես մենք ինչպե՞ս ենք գնահատում արժանիներին: Շատերը նեղացած էլ հեռանում են, չեն վերադառնում՝ պատճառաբանությամբ, որ հայրենիքում չեն գնահատում: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Դա էլ չի բացառվում, այստեղ գալիս է ասպարեզի նեղ լինելը և հնարավորությունները: Օրինակ՝ մեր փայլուն երաժիշտներից երկու անուն տամ, տասին էլ դուք կշարունակեք, որ մնային միայն Հայաստանում, տարեկան ունենային մեկական համերգ, ի՞նչ եք կարծում, դա նրանց աճը, որպես արվեստագետների, կապահովե՞ր: Իսկ հիմա դա նաև մեր պատիվն է, որ նրանք ներկայացնում են մեր արվեստը դրսում պատվով, նաև հաշվետու լինելով գալիս են Հայաստան, հիանալի նախաձեռնությամբ համերգաշարեր կան կազմակերպված, որտեղ ընդգրկվում են դրսում գործող մեր անվանի երաժիշտները: Եվ ի վերջո, արվեստը համամարդկային է՝ ունենալով իր ազգային երանգը, իր ազգային պատկանելության առանձնահատկությունները: Եվ մենք դրանով ենք հարուստ: Ես մեղադրելչեմ կարող, թե ինչու թողեցին, գնացին, չեմ մեղադրում, որովհետև սա հնարավորություն է թեկուզ և իր հաջողությունը ապահովելու համար, միևնույն ժամանակ ներկայացնել հայ թե՛ ստեղծագործական և թե՛ կատարողական արվեստը: Եվ այստեղ ես ոչ մի հանցագործություն, որպես այդպիսին, չեմ տեսնում:

Իսկ ի՞նչ պետք է անել, որ արվեստագետները չլքեն երկիրը, սպառվում են նրանք:

-Չեն սպառվում, նրանք այնտեղ իսկապես իրենց դերն ու նշանակությունը խաղում են, և նաև հայաճանաչ աշխատանք են կատարում՝ անկախ իրենցից, եթե մտածված՝ առավել ևս: Իսկ թե ինչ կարելի է անել, որ նրանց պահենք այստեղ. այնպիսի համերգային կազմակերպություններ, ինչպես ժամանակին «Հայհամերգն» էր, որը կապ ուներ այն ժամանակ գործող «Գոսկոնցերտի» և «Սայուզկոնցերտի» հետ, առաջարկում էր մեր կատարողներին գնալ արտասահման համերգ տալու, այստեղ, սակայն, ուրիշ հանգամանք էլ կա: Այն ժամանակ էլ երաժիշտներնասում էին՝ այնտեղից գումար չէինք ստանում: Եվ գալիս է գումարի հարցը: Եվ գուցե եթե դու գնում ես բարոյականի համար, ապա նյութականը երկրորդ պլան պետք է անցներ: Ժամանակները փոխվում են, պետք է ստեղծվի մենեջմենթի այնպիսի մակարդակով ինստիտուտ, որը կարողանա այդ ամենն ապահովել և մեր արվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնել, և ոչ թե միայն տաշի-տուշիով մեր արվեստը արտասահմանյան տարբեր բերմահարթակներում ներկայացնել:

Մեր կոմպոզիտորական դպրոցը դեռ սովետական շրջանից հայտնի էր իր մեծ ներուժով, դրա համար էլ բոլոր համամիութենական փառատոներին հայ կոմպոզիտորները, հայ երաժիշտները միշտ ամենաբարձր գնահատականին էին արժանանում: Բայց կար պետական հովանավորության առանձնահատկությունը: Այսօրվա մեր վիճակը թույլ չի տալիս դա պետականորեն անել, դա գուցե պետք է արվի մեկենասների միջոցով, մենեջմենթի դպրոցով: Ես այդ ամենից այնքան էլ բան չեմ հասկանում: Դրա համար էլ մարդը խոսում է ավելի շատ մի բանի մասին, որից ինքը չի հասկանում:

Վերջին շրջանում խորհրդային գործիչների արձանների տեղադրման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ՝ Միկոյան, Բաբաջանյան: Դուք կողմ եք այդ արձանների տեղադրմանը՝ ինչո՞ւ:

-Իմ դրական կարծիքն այդ մասին ասել եմ, այստեղ չպետք է չափազանցնել: Շատ հաճախ նաև հասկանալով այն մարդկանց, որոնք ունեցել են ռեպրեսիաների ենթարկված բարեկամներ, ես էլ եմ ունեցել ռեպրեսիաների ենթարկված բարեկամներ, բայց չգնահատել նրանց որպես պետական գործիչ… մենք այդքան շա՞տ ենք ունեցել հայ ազգի պետական գործիչներ համաշխարհային չափանիշներով: Ինձ թվում է, որ ոչ: Եվ Միկոյանին վերագրել այդ ամենը, երբ նրա ստորագրությունը չկա, ես գտնում եմ, որ ճիշտ չէ, սա սև փիարի նոր տեխնոլոգիայի իրագործում է: Ամենայն հարգանքով վերաբերվելով այն մարդկանց, որոնք ներքուստ համոզված են, որ Միկոյանն է մեղավոր եղել իրենց բարեկամներինռեպրեսիաների ենթարկելու մեջ, չնայած դա այդպես չէ:

Իսկ փաստաթղթերում Միկոյանի ստորագրություններն են, մի՞թե չեք տեսել:

-Հիմնական փաստաթուղթը, որի մասին ավելի շատ խոսվում է, այդ փաստաթղթի տակ միայն Եժովի ստորագրությունն է, որ առաջարկել է Ստալինին, որ Միկոյաննառաջարկում է, Միկոյանի ստորագրությունն այնտեղ չկա, իսկ Եժովը այն անձնավորությունն էր, որ հետո ինքն ընկավ այն ծուղակը, որը սարքում էր բոլորի համար: Դա էլ է հայտնի փաստ: Իսկ ինչ վերաբերում է Բաբաջանյանին, չգիտեմ երևի Սաֆարովի հեռու բարեկամներն են դեմ այդ արձանի տեղադրմանը: Չպետք է մոռանալ, որ մենք ունենք Բաբաջանյանի փողոց, որտեղ դրված էր նրա արձանը, Չարդախլուում այդ նույն թուրքերը այդ արձանի կրկնօրինակը ոչնչացրին, ինչպես նաև Բաղրամյանինը, իսկ այստեղից ուղարկվեց այն արձանը, որը դրված էր մեզ մոտ: Հիմա ի՞նչ եք կարծում, Բաբաջանյանը՝ որպես զինվորական գործիչ, մի՞թե արժանի չէ, որ ունենա իր արձանը իր փողոցի պուրակում:

Ինչո՞ւ է խորհրդային անցյալին շեշտադրում կատարվում:

-Խորհրդային անցյալի մեջ շատ լավ բաներ կան: Իսկ այդ 70 տարին, նրանք, ովքեր չեն տեսել, չեն լսել, չգիտեն և չեն էլ ուզում իմանալ, միայն փնովում են խորհրդային կարգերը, մի՞թե ոչ մի դրական բան չի եղել Խորհրդային Հայաստանի համար, ապա շուրջներդ նայեք…

Լրացել է նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության100 օրը, Ձեր կյանքում կամ ՀՀ քաղաքացու կյանքում փոփոխություն նկատեցի՞ք:

-Գիտեք, եթե փոփոխություն չկա, արդեն լավ է՝ «Նո նյուզմ, իզ գուդ նյուզ», իսկ ի՞նչ փոփոխություն էիք ուզում 100 օրվա ընթացքում, իսկ ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել հարյուր օրվա ընթացքում ամենահանճարեղ, ամենահարուստ երկրի նոր կառավարությունից… ինձ թվում է՝ոչինչ, իսկ եթե փոփոխություն չկա դեպի վատը, արդեն լավ է:

Կարող էր ավելի՞ վատ լինել

Չեմ ասում, որ կարող էր ավելի վատ լինել, ես ասում եմ՝ եթե դեպի վատը փոփոխություն չկա, ուրեմն արդեն լավ է:

Մի՞թե ավելի վատ չէ, երբ հարկային արտոնություններ տվեցին Սամվել Ալեքսանյանի ընկերությանը, որ խոշոր բիզնեսը հարկային դաշտից դուրս է մնում, միչդեռ փոքր և միջին բիզնեսի վրա է բեռն ընկնում:

-Որ ես խոշոր բիզնես չունեմ, այս հարցին չեմ կարող պատասխանել…(ծիծաղում է): Դրանով երևի հետաքրքրվում են նրանք, ովքեր ունեն խոշոր բիզնես, բայց իրենց վրա դա չի անդրադարձել:

Ի՞նչ եք կարծում՝ վարչապետնի զորո՞ւ է տնտեսությունը դուրս բերել այս կործանված վիճակից:

-Ոչ այնքան մեծաքանակ հանդիպումները ցույց են տվել, որ այդ մարդուն կարելի է վստահել, նրա թե՛ խոսակցությունից, թե՛ վերաբերմունքից և թե՛ արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ինչ ասեմ, ինձ մոտ վստահություն է առաջացնում:

Նա արվեստ սիրո՞ւմ է:

-Այո՛, որովհետև նրա շնորհիվ պահպանվել են թե՛ երաժշտական դպրոցներ, թե՛ պահպանվել են մշակութային օջախներ և թե՛ վերանորոգվել են, այն ժամանակ երբ նա նույնիսկ կառավարության նախագահ չէր: Այսպիսի փաստեր կան,և չի կարելի միայն դատել արտաքին դրսևորումներից, այն էլ՝չտեսած: Իսկ դու գիտես՝ առանց ստուգելու ինֆորմացիան ծաղկեցնում են, տարածում, այդ տեխնոլոգիաներից մեզ հարկավոր է հրաժարվել, քանի որ վերջիվերջո,ինչպես ասում ենք՝ մենք աշխարհի ամենամեծատարած երկիրը չենք և քանակությամբ էլ այն չենք, որ մենք մեր մեջ առիթներ փնտրենք պառակտվելու, հարկավոր է առիթներ գտնել միավորվելու և ոչ թե իրար դեմ տրամադրվելու…

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում