Թուրքիայի գերագույն ադմինիստրատիվ դատարանը վճռել է քանդել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանում կառուցված մի շարք երկնաքերներ: Դատավորների կարծիքով՝ դրանք փչացնում են Ստամբուլի պատմական հատվածի տեսքը:
Թուրք հասարակությունը կտրուկ դեմ էր հանդես եկել Զեյթինբուրնուում մի քանի երկնաքերի կառուցմանը այն բանից հետո, երբ 2011-ին դրանց շինարարության պլանը հրապարակվեց տեղի ԶԼՄ-ներում:
Շինությունների բարձրությունը քննադատել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջարկելով նվազեցնել դրանց հարկերը: Սակայն վեճերը չէին կանգնեցրել կառուցողներին, և դրանք կառուցվել էին: