Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցվածքը կարող է կալանավորվել: Այս հնարավորությունը չի բացառում նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մեխանիզմները, որոնք նախատեսում է վարույթային օրենսդրությունը, պետք է պահպանվեն: Ելնելով սրանից՝ նրանց ձեռնարկած բոլոր քայլերը բխում են օրենքից»,- այսպես է Նարմանիան մեկնաբանել Սաակաշվիլիի ունեցվածքի կալանավորման հնարավորությունը, որը մեղադրվում է բյուջետային առանձնապես խոշոր չափի միջոցների վատնման համար: