Ինչպես գիտեք, ս.թ. մայիսին մահացավ ամերիկացի միլիարդատեր Մալքոլմ Գլեյզերը, ով տարիներ առաջ ձեռք էր բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Գլեյզերների ընտանիքը և հատկապես Մալքոլմի որդիները, չեն ցանկանում վաճառել ակումբի բաժնետոմսերը:
Անգլիական ակումբը ներկայումս գնահատվում է մոտ 2 մլրդ եվրո: Մալքոլմն ակումբը ձեռք էր բերել մոտ 900 մլն ֆունտով:
Գլեյզերների ընտանիքն օրեր առաջ վաճառքի էր հանել բաժնետոմսերի 5%-ը, բայց նրանք, այնուամենայնիվ, մտադիր են ակումբն իրենց ձեռքում պահել առնվազն ևս 5 տարի:
Նրանք մտադիր են «Յունայթեդ»-ը վերադարձնել անգլիական ֆուտբոլի բարձունք: Գլեյզերները պատրաստ են անել հնարվորը, որպեսզի թիմի երկրպագուները, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ի նշան ակումբի վարած քաղաքականության հետ անհամաձայնության, մոռանան վերջին շրջանի անհաջողությունները: Այս մասին գրում է The Sun-ը: