Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

ՀԱԿ-ը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ,ո րում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի «շրջանակներում» դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Այս անհեթեթ դատական գործընթացի դեմ և ի պաշտպանություն ilur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի հանդես են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում ԵԱՀԿ-ն, Մամուլի ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլն:

Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության իմաստը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ և լկտի հարձակումը վերը նշված լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ. կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաև վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ գործունեությունից:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում