ՈւԵՖԱ-ն հետաքնություն է սկսել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոյի գործով:
Տավեկիոն մեղադրվում է նախընտրական ծրագիրը ներկայացրելու ժամանակ ռասիստական արտահայտություններ անելու մեջ: 71-ամյա Տավեկիոն, մասնավորապես, աֆրիկացի խաղացողներին անվանել է «բանանակերներ»:
Հիշեցնենք, որ օգոտսոսի 11-ին նա հաղթել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում՝ ստանալով ձայների 60.4%-ը:
Ռասիզմը հատկապես մետ տարածում ունի Ա Սերիայում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ռասիստական սկանդալներ: