Պատժամիջոցները բացասաբար են ազդել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ ԵՄ-ի վրա: Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Պատժամիջոցներն իրենց գինն ունեն ինչպես նրանց համար, ում նկատմամբ ընդունվել են, այնպես էլ՝ նրանց համար, ովքեր դրանք ընդունում են»,- ասել է Օլանդը: Հարցին՝ արդյոք պատժամիջոցները թա՞նկ արժեցան ԵՄ համար, Օլանդը ևս դրական պատասխան է տվել:
«Բայց Եվրոպան գիտակից ընտրություն է արել, նույնիսկ եթե այն տնտեսական բացասական հետևանքներ ունենա»,- ասել է Օլանդը՝ հավելելով, որ «դա ևս մի պատճառ է, որ Ուկրաինայում իրավիճակը հնարավորինս արագ հարթվի»: