Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար ՖԻՖԱ-ն կատալոնական «Բարսելոնա»-ին արգելել է առաջիկա 2 պատուհանների ժամանակ տեղափոխություններ իրականացնել:
Այդ փաստը «կապտանռնագույններ»-ին կարող է ստիպել կրկին ակտիվանալ ընթացիկ տրանսֆերային շուկայում:
«Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է Կոլումբիայի ազգային հավաքականի և «Ֆիորենտինա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Կուադրադոն: «Մանուշակներ»-ը պատրաստ են խաղացողի ծառայություններից հրաժարվել 40 մլն եվրոյի դիմաց:
Բացի այդ, «Բարսելոնա»-ի թիրախում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը պատրաստվում է բողոք ներկայացնել մարզական արբիտրաժային դատարան (CAS)՝ պահանջելով չեղյալ համարել ՖԻՖԱ-ի որոշումը: