Ուկրաինայի Գերագույն ռադայում ԵՄ-ին Ասոցացման համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին՝ «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով նախագահի մամլո ծառայությանը:
«Մենք բոլորս շատ բան ենք արել, որպեսզի Ասոցացման համաձայնությունը կայանա: Ուկրաինայում արդեն քննարկում չկա՝ արժե, թե չարժե վավերացնել մեզ համար կարևոր այդ փաստաթուղթը»,- ասել է Պորոշենկոն: