Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է մասնավոր տաճար կառուցել իր, կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և իրենց 1 տարեկան դստեր՝ Նորդ Ուեսթի համար:
Նախագծի համար երաժիշտը պատրաստ է վճարել 5 մլն դոլար անձնական միջոցներից, իսկ դրա կառուցման նպատակով մտադիր է համացանցով իր երկրպագուների շրջանում նվիրատվություն հավաքել:
Ինչպես հայտնում է Business Recorder-ը, Ուեսթին շատ է դուր գալիս Բարսելոնի պարծանքը՝ հանրահայտ Անտոնիո Գաուդիի Sagrada Familia-ն, որը կառուցվում է 1882-ից ու մինչ օրս դեռ անավարտ է:
Ներկայումս Ուեսթը ցանկանում է իր առանձնատան տարածքում նմանատիպ տաճար կառուցել:
«Նրանք ցանկանում են, որ նրանց մոտ տեղ լինի հարսանիքների, կնունքների ու ապագայում՝ ընտանեկան թաղումների համար»,- պատմել է պարբերականի աղբյուրը:
Ռեփերը ցանկանում է անգամ եկեղեցում տեղադրել վիտրաժ իր, Քիմի ու դստեր պատկերով: