Չինաստանի լիկյորի ու օղու գործարաններից մեկում, որն արտադրել է Բայցզյու (օղուն նման ըմպելիք), լցրել են պոտենցիան լավացնող միջոց, հայտնում է People’s Daily Online-ը:
Նման կերպ ձեռնարկությունը ծրագրում էր ըմպելիքը հայտնի դարձնել գնորդների շրջանում ու արագ գումար աշխատել:
Գործարանը հասցրել է թողարկել 750 լիտր ալկոհոլ:
Ոստիկանները ձերբակալել են գործարանի սեփականատիրոջը, քանի որ ալկոհոլի մեջ ավելացվող միջոցը պոտենցիայի բուժման համար Չինաստանում անօրինական է:
Ոստիկանները նշել են նաև, որ նման խառնուրդը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ:
Գործարարը համացանցով գնել էր 1 կգ սիլդենաֆիլ 390 դոլարով:
1 շիշ ըմպելիքն արժեցել է մոտ 5 դոլար: