Ֆրանսիական L’Equipe պարբերականի տեղեկություններով՝ «Ռոմա»-ի կենտրոնական պաշտպան Մեհդի Բենատիան մտադիր է համալրել Մյունխենի «Բավարիա»-ի կազմը:
Մարոկկացի ֆուտբոլիստը մերժել է «գայլեր»-ի նոր՝ բարելավված ֆինանսական պայմաններով առաջարկը:
Գերմանիայի գործող չեմպիոնը Բենատիայի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի իսպանացի հենտակետային Խավի Մարտինեսը, ով հաճախ խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում, ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 6 ամսով: