Իրաքի կառավարությունում քրդական բլոկի ներկայացուցիչները հուլիսի 11-ից ի վեր առաջին անգամ վերադարձել են աշխատանքի: Այս մասին հայտնում է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաաալիքը:
Այս մասին հայտարարել է անցած ամիս բոյկոտ հայտարարած՝ երկրի ԱԳՆ ղեկավար Հոշիյար Զիբարին:
«Քուրդ նախարարները, որոնք դադարեցրել էին իրենց աշխատանքը (նախկին վարչապետ) Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունում, վերադարձել են աշխատանքի»,- ասել է Զիբարին:
Նրա տվյալներով՝ Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչների որոշումը կապված է վերջերս Ալ-Մալիքիի՝ պաշտոնից հեռանալու հետ: Սպասվում է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց պաշտոնները կզբաղեցնեն մինչև նոր կառավարության ձևավորվելը: