Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել կատալոնական «Բարսելոնա»-ին արգելել 1 տարի շարունակ տրանսֆերներ իրականացնել:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է որոշումը բողոքարկել մարզական արբիտրաժային դատարան (CAS): Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը խախտել էր մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը:
Բացի այդ, «կապտանռնագույններ»-ը կտուգանվեն 305.000 ֆունտով: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 340.000 ֆունտով: