Երեխաների նկարները նրանց ապագա ինտելեկտի ինդիկատորներ են, ասվում է բրիտանացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է գիտական Psychological Science ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են հետազոտության ընթացքում, որի շրջանակում ուսումնասիրել են մոտ 15 հազար երկվորյակի:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ գոյություն ունի կապ նկարների ու երեխայի ապագա ինտելեկտի միջև: Այդ կապն արտահայտվում է գենետիկական մակարդակում: