Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այսօր պաշտոնապես նոր պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մոդրիչը թիմում հանդես է գալու մինչև 2018թ.:
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012թ. օգոստոսին՝ Լոնդոնի «Տոտենհեմ»-ից: Նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 106 խաղ՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի գավաթները, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթները:
«Մոդրիչը տպավորիչ խաղացող է, ով հավասարակշռություն է հաղորդում մեր խաղին: Նա արժանի է «Սանտիագո Բեռնաբեո»-ի հարգանքին»,- հայտարարել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: