Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Ընդդեմ իշխանության կարելի է համագործակցել անգամ սատանայի հետ. մամուլ

Հայ ազգային կոնգրեսի և իշխանության բաղադրիչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցությունից հետո առաջին անգամ ընդդիմադիրները երեկ հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղից էլ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով բողոքի երթով շարժվեցին դեպի Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ: «Հրապարակ»-ը գրում է, որ եթե նախկինում ընդդիմության նույն հետևորդների համար ԲՀԿ-ն հանցավոր ռեժիմի մաս էր, ապա երեկ հանցավոր ռեժիմը մասնատված էր՝ կային չարիքներ ու չարյաց փոքրագույններ: Սա տրամաբանական է հետընտրական քաղաքական գործընթացներից հետո, երբ հազարավոր մարդկանց կուռք դարձած ընդդիմությունը սկսեց շոշափել նույնիսկ Գագիկ Ծառուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի սատարման հարցը: Անկախ այս ամենից, այնուամենայնիվ, բողոքի երթին մասնակցում էր այնքան մարդ, որքան նախկինում, իսկ վարչական մասով՝ պատգամավորներն ու մի քանի ներկայացուցիչներ: Շարժման առաջնորդը, ինչպես երբևէ, չէր մասնակցում երթին: Իսկ ի՞նչ կարծիքի են վերջին շրջանի իրադարձությունների՝ ՀԱԿ-ԲՀԿ-ի հնարավոր միավորման մասին ՀԱԿ-ի շարքային հավատարիմ համախոհները, ովքեր շարժման շարքերում են դեռևս 2008 թվականից: Ինչպե՞ս են վերաբերվում օլիգարխիկ ԲՀԿ-ի հետ հնարավոր բարեկամությանը, կընտրեի՞ն Գագիկ Ծառուկյանին, եթե նա լիներ ընդդիմության միասնական թեկնածուն: Համախոհների համար, կարելի է ասել, ավելի շատ էական է առաջնորդի դիրքորոշումը. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գտնի, որ փրկության օրը Ծառուկյանով է գալու, ապա կընտրեն նրան:

Նորա Մնացականյանը կարևորում է իշխանափոխությունը, որին «շատ կօգնի համագործակցությունն այլ ուժերի հետ»: «Այս պայմաններում միայն մի կուսակցություն չի կարող սրանց հախից գա: Ես մինչև հիմա հավատ չեմ ունեցել, որ ԲՀԿ-ն կոալիցիայից անջատվի ու դառնա ընդդիմություն… Միակ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, եթե չառաջադրվի, ու այլ թեկնածու լինի, արդեն կախված է Տեր-Պետրոսյանի վերաբերմունքից»:

Գառնիկ Աբրահամյանը կասկածում է ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, նախ նա պետք է, որպես ընդդիմություն, պայքարի գործով. «Եթե դառնա ընդդիմություն, մենք բոլորս շատ համաձայն ու ուրախ կլինենք, որովհետև ՀԱԿ-ը համարվում է ընդդիմություն, ու եթե ԲՀԿ-ն էլ ընդունի այդ «ընդդիմություն» բառը և հանդես գա, միասին մենք անպայման կհասնենք մեր նպատակին: Գործողության երևույթը մեզ կբերի ապացույցի, կտեսնենք, թե ինչպես են բանավիճում, իրար քննադատում: Ժողովուրդը կզգա նրա ձգտումը: Եթե նորից խաբվեց ժողովուրդը, ընդհանրապես էս երկրի վրա խաչ քաշել ա պետք»:

«Չարիքի փոքրագույնն ա, այս չընտրված իշխանությունից պրծնելու համար թեկուզ սատանայի հետ հարկավոր է համագործակցել»,- համոզված է մեկ այլ ընդդիմադիր՝ Համլետ Աղաբեկյանը: «Ես հավատում եմ, որ անջատվել է, բայց թե կմիանա՞ն, կունենա՞ միասնական թեկնածու, չեմ կարող ասել: Հիմա իրանց ծրագրերը մոտենում են իրար, ստիպված քայլ ա, դա իշխանությունների փլուզման համար է: Էս լավ օրից չի, որ այդ քայլին են գնում, ճարահատյալ է»,-կարծում է Վաղարշակ Վաղարշակյանը:

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԱՌԱՋԱԴՐՎԻ, Ի՞ՆՉ ԿԱՆԻ ՀԱԿ-Ը
Շաբաթ օրվանից ԲՀԿ վերնախավում շշուկներ են տարածվել, թե Ազատիչն ու Ծառուկյանը «բարիշել» են, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը չի առաջադրվի: Այս օրերին հայտնի կլինի վերջնական տարբերակը: Բնականաբար, ըստ այդմ իր անելիքները կհստակեցնի նաև ՀԱԿ-ը: Իսկ ի՞նչ է փոխվելու ՀԱԿ-ի ծրագրում այս որոշումից հետո՝ թերթը հարցրեց խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Պատճառահետևանքային կապը չհասկացա: Ձեր ասածի մեջ էնքան բազմաշերտ ինֆորմացիա կա, որ ես չեմ կարող էդ ինֆորմացիաները որևէ կերպ մեկնաբանել, ես կարող եմ ասել հետևյալը. բավականին երկար համբերել ենք, էլի կհամբերենք, նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը մոտենում է, հայտարարությւոններ կլինեն, ըստ այդմ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀԱԿ-ում, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածուի վերաբերյալ քննարկում չկա:

Ընդդիմադիր պատգամավորն ինչո՞վ է բացատրում նախընտրական այս աննախադեպ անորոշությունը: Արդյո՞ք կհաջողվի այս կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ընտրազանգվածին: «Եթե հիշում եք, 2006-ին մարդիկ խորը դեպրեսիայի մեջ էին: Տեղի էր ունեցել, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվե: Գիտեք, այստեղ խնդիրը հետևյալն է՝ մարդկանց ասվի ասելիք, որին և ասողները կհավատան, և լսողները: Սրանում է ընդհանրապես քաղաքական գործընթացի նրբությունը»: «Իսկ այդ հավատալու գործընթացին արդյո՞ք չխանգարեցին ԲՀԿ- ՀԱԿ նոր հարաբերությունները» հարցին եղավ հետևյալ պատասխանը. «Գիտեք, էլի եմ ասում, մի քանի ամիս է՝ լրագրողներին ասում եմ՝ ինձ չտալ հարցեր, որ ես դրանց պատասխանել եմ»:

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, թե շատ շուտով իրենք որոշում կկայացնեն: Թերթի հարցին, թե սպասո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, որից հետո միայն կհստակեցնեն քայլերը, պատասխանեց. «Դա Ձեր տպավորությունն է, մենք ենք որոշում կայացնելու, մենք ասել ենք՝ ցանկալի կլինի միասնական օրակարգով մասնակցել ընտրություններին, բայց վերջնական որոշումը քաղաքական ուժերը պետք է կայացնեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում