«Ամաչում եմ, որ այդ մարդը զինվորական է՝ թեկուզ հակառակորդ լինելով»։ Անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանի դեպքին և ադրբեջանցի գեներալ լեյտենանտ Ռովշան Ալեգբերոյի պահվածքին՝ ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Ես ընդհանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է լինի»,-ասաց նա։