Լեգենդար բասկետբոլիստ, «Լոս-Անջելես Լեյքերս»-ի ավագ Քոբի Բրայանթն այս շաբաթ կդառնա 36 տարեկան: Նա 18 տարի հանդես է գալիս NBA-ում՝ անցկացնելով 1465 խաղ:
«Բասկետբոլային տարի՞քս. 70 տարեկան»,- նշել է Բրայանթը:
Հիշեցնենք, որ նա NBA-ի 5-ակի չեմպիոն է, ինչպես նաև 2 անգամ ճանաչվել է եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող: Նա դեռ 2 տարվա գործող պայմանագիր ունի «Լեյքերս»-ի հետ:
Նախորդ մրցաշրջանում Բրայանթը վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 6 խաղի: