Ստեղծվել է Parallels Desktop 10 ծրագիրը Mac-ի վրա, որտեղ ավելացվել է Apple-ի նոր գործառնական համակարգը՝ OS X Yosemite-ն, ասվում է Parallels ընկերության հաղորդագրության մեջ:
Այս վիրտուալացման ծրագիրը թույլ է տալիս գործարկել Window-ը OS X օպերացիոն համակարգից Mac համակարգիչների ու MacBook նոութբուքերի համար: Ընդ որում՝ օգտատիրոջը հասանելի են մի համակարգի գործառույթները մյուսով աշխատելիս:
Բացի ամպային պահոցից՝ դա նաև Spotlight-ի միջոցով վիրտուալ մեքենաների որոնում է, Windows-ից հաղորդագրությունների ուղարկում սինքրոնացված iPhone-ի միջոցով:
Ընկերությունը հայտարարել է, որ նոր վարկածում նվազագույնին է հասցված էներգիայի օգտագործումը, ինչպես նաև ավելացված է հավելվածների աշխատանքի արագությունը:
Կորպորատիվ օգտատերերի համար հասանելի է Parallels Desktop 10-ը Mac Enterprise Edition-ի համար:
OS X Yosemite գործառնական համակարգը դեռ փորձարարական ռեժիմով է աշխատում, լիարժեք աջակցություն ծրագրվում է պաշտոնական գործարկումից հետո: