Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչն է առաջացրել դիտորդների խմբի «զայրույթը»

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից 19.08.2014 թ. «aravot.am» ինտերնետային կայքէջում զետեղված հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Այն միտված է խեղաթյուրելու հասարակական կարծիքը, մասնավորապես` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, ոստիկանություն ու հասարակական, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների փոխհամագործակցությամբ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ` փորձելով ստվեր գցել ոստիկանության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճի վրա:

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) հետ, հանդիպումներ է ունենում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման դեմ կոմիտեների ներկայացուցիչների հետ, որոնց պարբերական զեկույցներում արտացոլվել են հիշյալ ոլորտում ոստիկանության կողմից իրականացվող բարեփոխումների և առաջընթացների վերաբերյալ դրական տեղաշարժեր:

Չներկայացնելով որևիցե փաստարկ` դիտորդների խումբը չհիմնավորված հայտարարություն է տարածել իր հասարակական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության, բազմիցս նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել նաև ոստիկանության շահագրգիռ և ոլորտի հետ առնչություն ունեցող ծառայությունների ներկայացուցիչները` հիմնավորված պարզաբանումներ տալով ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հունվարի 14-ի թիվ 1-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ի մի շարք կետերի վերաբերյալ:

Ոստիկանության համապատասխան ծառայությունները մշտապես գործել են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում, և երբևիցե իրենց գործողություններով չեն սահմանափակել դիտորդների խմբի լիազորություններն ու չեն խոչընդոտել նրանց կողմից իրականացվող աշխատանքները: Հակառակը, ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության կողմից մշակվել են մի շարք մեթոդական ձեռնարկներ, տարածքային ստորաբաժանումներ են ուղարկվել հանձնարարականներ` դիտորդների խմբի գործունեությանը նպաստելու, նրանց հետ փոխհամագործակցության աշխատանքներն արդյունավետ դարձնելու և օժանդակելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ դիտորդների խմբի կողմից իրականացվող մոնիտորինգը մեծապես նպաստում է ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու

վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներ այցելությունների ընթացքում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ ներկայացված ընթացիկ հաշվետվությունների հիման վրա կատարվում են ծառայողական քննություններ, իրենց գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ ներկայացված խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու ուղղությամբ տրվում են համապատասխան հանձնարարականներ, ինչի մասին պարտադիր իրազեկվում է դիտորդների խումբը:

Վերջին ժամանակներում դիտորդների խումբը փորձում է դուրս գալ իրեն վերապահված ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանով սահմանված լիազորությունների շրջանակներից` մասնավորապես. ՁՊՎ-ների վարչակազմից, առանց ձերբակալվածների համաձայնության, պահանջում է ՁՊՎ-ներում պահվող անձանց վերաբերյալ կազմված անձնական գործերը, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև վերը նշված հրամանի պահանջներին ու խմբի կողմից հաստատված էթիկայի կանոններին, ինչի կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է իր մտահոգությունը:

Ըստ երևույթին, ոստիկանության կողմից նշված իրավական ակտերի պահանջներով ղեկավարվելու ու առաջնորդվելու և օրենքի տառը պահպանելու հանգամանքն է առաջացրել դիտորդների խմբի «զայրույթը»:

ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս իրականացնելու է օրենքով իր առջև դրված խնդիրները, խստորեն պահպանելու է օրենքի պահանջները` թույլ չտալով որևէ ինքնագործունեություն և օրենքով նախատեսված իրավունքների գերազանցում:

Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը դիտորդների խմբի հետ, քննարկել վերջիններիս կողմից ներկայացված հիմնախնդիրները և ռացիոնալ առաջարկները, որոնք կնպաստեն ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում