Twitter սոցցանցը խոստացել է, ազգականների խնդրանքի համաձայն, հեռացնել մահացած օգտատերերի լուսանկարները, գրում է The Wall Street Journal-ը: Այս մասին հայտարարել է միկրոբլոգների ծառայության մամլո քարտուղար Նու Վեկսլերը:
Ինչպես նշում է թերթը, սոցցանցը նման որոշում է ընդունել 1 շաբաթ անց այն բանից հետո, երբ դերասան Ռոբին Ուիլյամսի դուստը՝ Զելդա Ուիլյամսը, հեռացրեց իր թվիթերը կիբեռխուլիգանների պատճառով:
Վեկսլերի խոսքով՝ Twitter-ը հեռացնելու է հանգուցյալ օգտատերերի լուսանկարներն ու տեսագրությունները «որոշակի հանգամանքների պարագայում» և հարազատների ու մտերիմների նկատմամբ հարգանքից դրդված:
Համապատասխան հարցումը ընտանիքի անդամները կարող են ուղարկել Twitter-ի էլեկտրոնային փոստի հատուկ հասցեին: