Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլում կայացած «Ատլետիկ»-ի դեմ խաղից հետո «Նապոլի»-ի հարձակվող Գոնասլո Իգուաինը նշել է, որ նեապոլիտանյան ակումբը կարող է մրցաշարի ուղեգիր նվաճել:
Հիշեցնենք` Նեապոլում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին` Բիլբաոյում:
««Նապոլի»-ն պետք է խաղա Չեմպիոնների Լիգայում: Մենք պետք է լավ նախապատրաստվենք հաջորդ խաղին: Բիլբաո կմեկնենք` հաղթանակի համար: «Նապոլի»-ն պետք է հասնի իր նպատակին»,- Football Italia-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը, ով նշված խաղում գոլի հեղինակ է դարձել: