Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի գնդակոծության մասին: Իսրայելն օդից գրոհել է ծայրահեղականների դիրքերը Գազայի հատվածում, հայտնում է Jerusalem Post պարբերականը:
Իսրայելցիները հաստատել են Թել Ավիվի շրջանի գնդակոծությունը, բայց օդանավակայանի շրջանում պայթյուններ չեն հետևել: Պաղեստինյան հրթիռները չեն ընկել նաև Աշկելոնում կառավարական շենքի վրա՝ պայթելով տեղի առևտրի կենտրոնի մոտ:
Գրոհի են ենթարկվել նաև իսրայելական Բեյթ Շեմեշը, Բեերշևան և Աշդոդը: Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ ոչ ոք չի տուժել:
Պաղեստինցիները հայտարարել են, որ իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի գնդակոծության հետևանքով 3 մարդ զոհվել է, նրանց թվում՝ 3 տարեկան երեխա, 16 մարդ վնասվածքներ է ստացել: