Կալիֆոռնիայի կլինիկաներից մեկի մի հիվանդի տեղափոխել են կարանտին այն բանից հետո, երբ նրա մոտ Էբոլա վիրուսի հարուցած ախտանիշեր են հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է KTUV հեռուստաալիքը, Սակրամենտո քաղաքի Kaiser Medical Center-ի բժիշկներն արդեն պրոֆիլակտիկ բուժում են իրականացրել և սպասում են հիվանդի արյան անալիզի արդյունքներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Էբոլա տենդի ախտանշաններ են հայտնաբերվել 2240 մարդու օրգանիզմում, մահացածների թիվը 1229 է: