Մեքսիկայի պետական Pemex ընկերությունը նավթի խոշոր հանքավայր է գտել, որի պաշարները գնահատվում է մոտ 1 մլրդ բարել: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Pemex Exploracion y Produccion-ի գլխավոր տնօրեն Գուստավո Էրնանդես Գարսիան:
Հանքավայրը գտնվում է Մեքսիկական ծոցում՝ Տաբասկո նահանգից ոչ հեռու: Դրա տարածքը մոտ 50 քառ. կմ է:
Տաբասկոյի տնտեսական զարգացման և զբոսաշրջության նախարարությունից նշել են, որ տեղական մոտ 200 ընկերություն հույս ունի մասնակցել ազգային և արտասահմանյան ներդրողների հետ աշխատանքին, եթե որոշեն վերամշակել հումքը:
2012-ի հունվարի 1-ի դրությամբ Մեքսիկայի նավթահանքերի ընդհանուր պաշարները գնահատվել են մոտ 43,8 մլրդ բարել: