Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Թե ինչու Հովիկ Աբրահամյանի ու ԲՀԿ-ի ջուրը ՕԵԿ-ի հետ նույն առվով չի հոսում

«Օրինաց երկիր» կուսակցության դեմ կրքերը գնալով թեժանում են այն ժամանակից ի վեր, ինչ քաղաքական այդ ուժն իրեն դուրս է դրել իշխանությունից՝ հռչակվելով ընդդիմություն և գարնանը հրաժարվելով Հանրապետական կուսակցության հետ միասին կոալիցիա կազմել:

Նախ թեժացան «Օրինաց երկիր» կուսակցության և Ագրարային համալսարանի հարաբերությունները: Տարիներ առաջ, երբ ՕԵԿ-ը գտնվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կոալիցիայում, այդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ Ազգային ժողովի նախագահ էր, վերջինս Ագրարային համալսարանին կից մի հողակտոր ձեռք բերեց ու բարձրահարկ շենք կառուցեց: Այն ժամանակ համալսարանը որոշակի դժգոհություն հայտնեց, որ այդ տարածքում փակվում է ու այդպիսով սահամափակվում է նաև իրենց լրացուցիչ մուտքն ու ելքը դեպի փողոց: Համալսարանի ու նրա կառուցած նոր շենքի տարածքում ևս մի փոքր տարածք ձեռք բերելը ՕԵԿ-ը հաջողացրել է արդեն Սերժ Սարգսյանի գլխավորած կոալիցիայի անդամ լինելու ժամանակ: Այդ հողակտորը ձեռք բերելու ժամանակ Ագրարային համալսարանի դժգոհությունը նկատելի չի եղել: Համալսարանը հավանաբար չի դժգոհել՝ կա՛մ նորից բարձրաստիճան պաշտոնյա և Ս. Սարգսյանի անմիջական հարևանությամբ ապրող ու աշխատող Ա. Բաղդասարյանին հաճոյանալու, կա՛մ էլ իր պայքարն անիմաստ համարելու պատճառով: Ընդ որում՝ Ա. Բաղդասարյանն այդ փոքր տարածքը ձեռք բերելու համար ապահովել է բոլոր հնարավոր փաստաթղթերը: Սակայն երբ «Օրինաց երկիրը» որոշեց չմտնել կոալիցիայի մեջ, Ագրարային համալսարանը որոշեց, որ ՕԵԿ-ն ապօրինաբար է զբաղեցնում այդ տարածքը և սկսեց պայքարել այն ետ վերցնելու համար: Հատկապես, որ այդ կուսակցությունն այնտեղ մի գիշերում թաքուն կառուցապատում իրականացրեց:

Եվ ահա համալսարանը սկսեց պայքարել այդ տարածքը ետ «վերանվաճելու» համար: Իսկ ինչու մինչ այդ համալսարանը չէր պայքարում: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ագրարային համալսարանին բողոքելու է դրդում վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայտնի է, որ Հ. Աբրահամյանն ու ՕԵԿ-ն ի սկզբանե լարված հարաբերություններ են ունեցել: Դեռևս ԱԺ նախագահ եղած տարիներին Հ. Աբրահամյանն ամեն ինչ արել է, որ ՕԵԿ խմբակցությունը հնարավորինս քիչ օգտվի խորհրդարանի ընձեռած հնարավորություններից: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր վարչապետացուների շարքում շրջանառվում էր նաև Ա. Բաղդասարյանի անունը: Ընդ որում՝ այդ պաշտոնին նշանակվելու համար Ա. Բաղդասարյանն ունեցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի միջնորդությունը: Եվ կարծես թե նրան հաջողվել էր իր նշանակման հարցը լուծել, սակայն վերջին պահին նախագահականում որոշում փոխվեց, ու վարչապետ նշանակվեց Հ. Աբրահամյանը: Այսինքն՝ Հ. Աբրահամյանն ու Ա. Բաղդասարյանը պայքարել են վարչապետ դառնալու համար, և այդ հանգամանքը նույնպես նրանց հարաբերությունների լարված լինելու պատճառ է:

Բացի այդ՝ ՕԵԿ-ը տարիներ շարունակ թեև արտաքուստ հաշտ, բայց լարված հարաբերություններ է ունեցել Հ. Աբրահամյանի քաղաքական հենարանը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ժամանակին այս երկու կուսակցությունները կոալիցիոն գործընկերներ են եղել և այդ կառույցի մեջ մրցակցել են միմյանց հետ: Դրանից բացի էլ՝ ԲՀԿ-ն ստեղծվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ ՕԵԿ-ը տարիներ շարունակ կապվել է Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ այս կուսակցությունները քաղաքական դաշտում մրցակցելու և իշխանությանը տիրանալու խնդիր ունեն նաև այս առումով: Եվ իզուր չէ, որ ԲՀԿ-ն թույլ չի տալիս, որ ոչ իշխանական մյուս ուժերը ՕԵԿ-ին ընդունեն իրենց շարքերում: ԲՀԿ-ն նաև լավ հասկանում է, որ 2012թ. իրեն է բաժին հասել այն ընտրազանգվածը, որը 2008թ. քվեարկել էր ՕԵԿ-ի օգտին, քանի որ այդ կուսակցությունը հանդես էր գալիս արմատական ընդդիմադիր դիրքերից: Այդ ընտրազանգվածը 2012թ. ՕԵԿ-ին ձայն չտվեց, քանի որ կուսակցությունը 2008-ին իր ձայները ստանալուց անմիջապես հետո միացավ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկած ուժերին, որոնց կազմում էր նույն ԲՀԿ-ն:

Եվ հիմա, երբ ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք, ՕԵԿ-ն՝ ընդդիմություն, այդ երկու ուժերը կրկին իրար հետ քաղաքական դաշտն ու ընտրազանգվածը կիսելու խնդիր ունեն: Հատկապես, որ առջևում՝ 2017-2018թթ., նորից խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են: Իսկ քաղաքական դաշտում այս երկու կուսակցությունները շատ նմանություններ ունեն, երկուսն էլ կոալիցիայում են եղել, երկուսն էլ դուրս են եկել այդ կառույցից, երկուսի անունն ինչ-որ կերպ կապվում է Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ: Բացի այդ՝ պատմությունը մի անգամ ապացուցել է, որ ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց կարողանում է զանգվածներ հավաքել: Եվ եթե այս անգամ էլ դա նրան հաջողվի, ապա դա լինելու է այն ընտրազանգվածը, որին կորցրեց 2008-ին, և որն իր ձայնը տվեց ԲՀԿ-ին: Ահա թե ինչու են Հ. Աբրահամյանն ու ԲՀԿ-ն այդքան անհանդուրժող իրենց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում