Անցած շաբաթվա սկզբին Tom Ford-ի նորաձևության տունը հանրությանը Velvet Orchid նոր բուրմունքի գովազդն է ներկայացրել Ջիջի Հադիդի մասնակցությամբ, իսկ հիմա առաջարկում է գնահատել Կարա Դելվինի աշխատանքը, որը Black Orchid-ի դեմքն է դարձել:
Մոդելի լուսանկարներն արել է Մարիո Մորրենտին, որը հայտնի է դարձել մերկ մանեքենուհիների լուսանկարներով, այնպես որ զարմանալի չէ, որ բրիտանուհին պրոմոկադրերում ևս հայտնվել է առանց հագուստի:
Կարայի աշխատանքային հրապարակն այս անգամ դարձել է լողավազանը:
Ինչ վերաբերում է գրավիչ բուրմունքին, ապա այն ստեղծվել է հատուկ ճակատագրական կնոջ համար: