Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի երկօրյա այցը Չինաստան ավարտվել է այսօր ընդունված համատեղ հռչակագրով և Տաշքենդի ու Պեկինի միջև մի շարք փոխշահավետ համաձայնագրերի կնքմամբ, գրում է ng.ru-ն:
Ինչպես ենթադրում են փորձագետները, չինական վեկտորը մոտ հեռանկարում Ուզբեկստանի համար կդառնա գլխավորներից մեկը՝ լցնելով արտաքին քաղաքականության մեջ այն նշագիծը, որը զբաղեցնում էր ԱՄՆ-ը:
Չինաստանը կդառնա Ուզբեկստանի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործընկերը:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմանի համագործակցության առանցքային ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Ավելի վաղ Քարիմովն աջակցել էր Պեկինի դիրքորոշմանը Թայվանի, Տիբեթի և այլ ցավոտ հարցերով՝ կապված տարածքային ամբողջականության հետ՝ դրանով իսկ դուռ բացելով չինացի ներդրողների համար Ուզբեկստանում:
Փորձագետները ուշադրություն են հրավիրում Պեկին Քարիմովի ներկայիս այցի քաղաքական բաղադրիչի վրա: