Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է իր թիմի ցուցադրած խաղը` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` «Սանտիագո Բեռնաբեու»-ում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին` «Ատլետիկո»-ի հարկի տակ:
««Ատլետիկո»-ն փոքրիկ առավելություն կունենա, քանի որ խաղալու է սեփական հարկի տակ: Պետք է լավ խաղ ցուցադրենք` Սուպերգավաթը նվաճելու համար:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին փոխարինելու հարցին, ապա ասեմ, որ առաջին խաղի վերջնամասում նա գերծանրաբեռնված էր և ցավեր էր զգում: Քրիշտիանուն բժշկական լրացուցիչ հետազոտություն կանցնի: Կարծում եմ և հուսով եմ, որ նրա առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: