Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ»-ին՝ թմրամիջոցների և հոգեմետ դեղեր ներկրելու և իրացնելու լիցենզիա

Կառավարությունը վաղը կայանալիք նիստում «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին որոշում է կայացնելու: Այդ մասին նշված է կառավարության նիստի օրակարգում: Հայտնի է, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր և խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին:

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ կառավարությունը ևս մեկ նմանատիպ որոշում կայացրեց և գրեթե նույն լիազորությունները տվեց դեղի ներկրման և իրացման շուկայում մեկ այլ խոշոր՝ «Ալֆա-ֆարմ» ընկերությանը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ալֆա-ֆարմ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին: Ընդ որում՝ ինչպես «Ալֆա-ֆարմին» լիցենզիա տրամադրելու որոշումն է կառավարության նիստում ներկայացրել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այդպես էլ վաղը նա ներկայացնելու է «Նատալի ֆարմի» հետ կապված որոշումը: Եվ մամուլի նույն հրապարակումների համաձայն՝ Ա. Մուրադյանը Քոչարյանների դստեր` Արմինե Քոչարյանի քավորն է:

Հիշեցնենք, որ 2000-ական թվականներին՝ Ռ.Քոչարյանի օրոք, մոնոպոլիզացվեց դեղերի ներկրման և իրացման շուկան: Այդ ժամանակ իշխանությունները հասկացան, որ դա լայն սպառման ապրանք է և կարող է իրենց գերշահույթներ ապահովել: Եվ իշխանությունները ոլորտում օրենսդրական և այլ փոփոխությունների արդյունքում՝ դեղերի շուկան կենտրոնացրեցին իրենց ձեռքում: Արդյունքում բազմաթիվ դեղ-ներկրողներ և իրացնողներ սննկացան և արհեստականորեն շուկայից դուրս մղվեցին՝ չկարողանալով դիմանալ ոչ արտոնյալ մրցակցությանը: Ավելի ուշ դեղերի շուկան բաժանվեց երկու մասի: Մի մասը կենտրոնացվեց Ս. Ալեքսանյանի, մյուս մասը, ինչպես մամուլն է նշում, Բ. Քոչարյանի ձեռքում:

Եվ ահա այսօր էլ ՀՀ կառավարությունը դեղերի շուկայում այդ երկու հզոր սեփականատերերին պատկանող ընկերություններին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման ու իրացման լիցենզիաներ է տրամադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում