Tuesday, 16 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել

Երեք, հուժկու՛, չորս՝ սկսում ենք

ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և կարող են անհրաժեշտության դեպքում և չորս առաջնորդները հանդիպել, և կլինի նաև համատեղ հանրահավաքը: ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարել էր նաև, որ ՀԱԿ-ԲՀԿ տարակարծությունների մասին ոչինչ չի լսել:

Հիշեցնենք, որ խոսքը ոչ իշխանական քառյակի մասին է, որի անդամներից երեքի ներկայացուցիչները՝ ՀԱԿԿ-ից բացի, Հովիկ Աբրահամյանի հետ մեկնել էին սահմաններ PR-ի, ինչպես հենց ՀԱԿԿ-ն էր բնորոշել այդ այցը՝ հայտարարելով դրանից հրաժարվելու մասին:

Սակայն ոչ մի կասկած ունենալ պետք չէ, որ աշնանը ոչ իշխանական քառյակը վերստին ակտիվանալու է և վերստին սկսելու է հուժկու իմիտացիաները: Խնդիրն այն է, որ քառյակի ոչ մի ուժ, ըստ էության, չունի առանձին որևէ անելիք, և նրանք իրար խիստ անհրաժեշտ են իմիտացիայի համար: Որևէ մեկը եթե չորսից պոկվի, ապա պետք է անի չորսի իմիտացիաներից տարբերվող որևէ բան, պետք է որևէ այլ արդյունք ցույց տա:

Մինչդեռ չորս ուժերը որևէ արդյունք ցույց տալ անկարող են` և՛ միասին, և՛ առանձին-առանձին: Անկարող են, որովհետև, ինչպես նրանց գործունեությունը մինչև հիմա է ցույց տվել, այդ ֆորմատն, ըստ էության, տեղավորվել է և տեղավորվելու է իշխանական համակարգի տրամաբանության մեջ: Այդ ֆորմատը ընդամենը ներիշխանական համակարգային հարաբերությունների պարզաբանման արգասիք է, և չորսի գործունեությունը, ըստ էության, կարգավորվում է ըստ այդ ներիշխանական հարաբերությունների:

Սրանում մենք համոզվելու առիթ ունեցանք կառավարության փոփոխության ժամանակ, երբ հայտարարվում էր, որ ոչ մի ՀՀԿ-ական վարչապետ չեն հանդուրժելու և հոծ խմբերով, հարյուր հազարներով փողոց են դուրս գալու ՀՀԿ-ական վարչապետ նշանակվելու դեպքում. ԲՀԿ-ականներն էին հայտարարում, իսկ հետո այդ վարչապետի հետ նստում են ուղղաթիռն ու միրգ ճաշակելով մեկնում են սահմաններում զինվորներին իբրև քաջալերելու:

ՀԱԿԿ-ն էլ հայտարարում է, Լևոն Զուրաբյանի շուրթերով, որ Հովիկ Աբրահամյանի ձախողումը հայտնի և անխուսափելի էր ի սկզբանե, և ՀՀԿ-ական ոչ մի վարչապետ էլ չի կարող ավելի լավ աշխատել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու ՀԱԿԿ-ն չպահանջեց քառյակի իր գործընկերներից, որպեսզի Տիգրան Սարգսյանի հրաժարականին իբր հասնելու դեպքում,- որը հայտարարում էին, որ քառյակի հաջողությունն է, քառյակի պայքարի արդյունքում է եղել,- թույլ չտան նաև ՀՀԿ-ական որևէ վարչապետի նշանակում: Առավել ևս, որ ԲՀԿ-ականները հայտարարում էին այդ դեպքում բոցաշունչ պայքարի մասին: Բա ի՞նչ եղավ պայքարը, երբ պարզվում է, որ բոլորը գիտեին, որ Հովիկ Աբրահամյանը քրեաօլիգարխիկ վարչակարգի մաս է, սակայն երբ պառլամենտում նրա ծրագիրն էր ներկայացվում, ինչ-որ սեթևեթանքներով էին զբաղված և ինչ-որ շանսերի մասին էին խոսում:

Այս ամենը վկայություն են այն բանի, որ քառյակի ֆորմատի գործողությունները ուղղակիորեն կախված են այն հարաբերություններից, որ կան իշխանության ներսում: Եվ այս առումով, իհարկե, Ստեփան Մարգարյանը լիովին իրավացի է, երբ ասում է, որ ծրագրերում ոչինչ չի փոխվել:

Չի կարող փոխվել, եթե Հայաստանում չի փոխվել իշխանությունը: Քառյակի ծրագրերը չեն, որ պայմանավորելու են իշխանափոխությունը Հայաստանում: Հայաստանում իշխանափոխությունն է, որ կարող է փոփոխություններ առաջացնել քառյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում