Լիսաբոնի «Բենֆիկա»-ն համալրել է թիմի կազմը: Պորտուգալական ակումբ է տեղափոխվել բրազիլացի փորձառու դարպասապահ Ժուլիո Սեզարը:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ ֆուտբոլիստի հետ 2 տարվա ժամկետով պայմանագիր է ստորագրել:
Վերջին ակումբը, որտեղ խաղում էր Սեզարը, կանադական «Տորոնտո»-ն էր, որտեղ նա հանդես էր գալիս վարձավճարով, իսկ Սեզարի իրավունքները պատկանում էին ՔՓՌ-ին: