Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ուրախությամբ է ընդունել ազգային թիմ հրավիրվելու փաստը` Կոլումբիայի և Էկվադորի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը դեռ ամբողջովին չի վերականգնվել աշխարհի 2014 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո:
«Ես շատ ուրախ եմ, որ հավաքական եմ հրավիրվել: Հպարտանում եմ, որ բրազիլացի եմ»,- BrazilStats-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը: