Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երեքշաբթի օրն այցելել է Մինաս քաղաքում գտնվող բանտը, որտեղ ինքը մոտ 15 տարի դատապարտված է եղել: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն:
Մուխիկան պատիժ է կրել 1970-1980-ական թվականներին` դիկտատուրայի ժամանակ, ապստամբական շարժմանը մասնակցելու համար:
«Ես հիշում եմ` արցունքներս կաթկթում էին, երբ ես Սայգոնում հայտնվեցի: Մեծ հուզումներ էին տեղի ունենում, բայց ես այդ ամենը հեռուստացույցով էի տեսնում»,- ասել է Մուխիկան:
Զննելով բանտը` Ուրուգվայի նախագահն ասել է, որ խուցը, որտեղ ինքը կրել է իր պատիժը, գրեթե չի փոխվել: