Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը վերջնականապես հեռացել է ընկերությունից՝ թողնելով տնօրենների խորհրդում իր պաշտոնը: Այդ մասին հաղորդվում է Բալմերի բաց նամակում՝ ուղղված ընկերության ներկայիս ղեկավար Սաթ Նադելին:
Հետագայում Բալմերը մտադիր է կենտրոնանալ դասախոսական գործունեության, ինչպես նաև Los Angeles Clippers բասկետբոլի ակումբի աշխատանքի վրա, որը գործարարը վերջերս է ձեռք բերել:
Ընկերության նախկին ղեկավարն ընդգծել է, որ Microsoft-ում ավելի շատ բաժնետոմսեր ունի, քան ցանկացած ներդրող, և որ իրեն դուր է գալիս համատեղել այդ ակցիաներից եկող շահույթն ու դիվիդենտները: Այդ կապակցությամբ Բալմերը հաղորդել է, որ մոտ ապագայում մտադիր չէ վաճառել բաժնետոմսերը: