Շվեյցարիան մերժել է եվրոպացի մատակարարներին` իր տարածքով կաթնամթերքի և մսամթերքի վերաարտահանում իրականացնելու հարցում` շրջանցելով Ռուսաստանի արգելքը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Շվեյցարիայի գյուղատնտեսության դաշնային բյուրոն մերժել է համապատասպան հարցումները: Բյուրոյի ներկայացուցիչ Յուրգ Յորդին հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները պահանջում են արտահանվող մթերքների վկայագրերը հիգիենիկ կանոններին համապատասխանելու վերաբերյալ, սակայն ԵՄ-ի հետ տրանզիտի դեպքում դա հնարավոր չէ իրականացնել: