70-ամյա բրազիլացի բժիշկը, որն ավելի վաղ մեղավոր է ճանաչվել իր 39 հիվանդի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, Պարագվայում ձերբակալվել է: Այս մասին գրում է BBC-ն:
Ռոջեր Աբդելմասիհը հետախուզման մեջ է գտնվում 2011-ից ի վեր: Նա 278 տարվա ազատազրկման էր դատապարտվել Սան Պաուլուի կլինիկաներից մեկում սեռական հանցագործությունների համար:
Ոստիկանության տվյալներով` Աբդելմասիհն ապրել է մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում` կնոջ և երկու երեխաների հետ: