Ամերիկյան Միսսուրի նահանգում գնդակահարվել է 23-ամյա սևամորթ տղամարդ՝ օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնել է Սենթ Լուիս քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը՝ ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել իրենց վրա դանակով հարձակված տղամարդու վրա:
Միսսուրիում շարունակվում է բողոքի ակցիան՝ կապված ոստիկանի կողմից սևամորթ Մայքլ Բրաունի սպանության հետ: