Ինչպես հաղորդում է France 24-ը՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով ձեռք է բերվել մարմնի համար նախատեսված 4,5 հզ. տեսախցիկ ոստիկանության սպաների համար: Առանձին հրամանով նման տեսախցիկներ շուտով կունենան նաև ֆրանսիական ժանդարմները:
Ռազմական տեխնոլոգիաներով պատրաստված տեսախցիկներն ընդունակ են ձայնով նկարահանել 6 ժամ շարունակ և անընդհատ պահպանել վերջին 30 վայրկյանի տեսագրությունը նախքան նոր տեսագրությունը:
Հենց ոստիկանն է որոշում՝ միացնե՞լ տեսախցիկը, թե՞ ոչ: 2013թ. մայիսին 235 փորձարկման ընթացքում ոչ մի ձերբակալություն բռնությամբ չի իրականացվել: Ըստ ոստիկանների՝ մարդիկ իրենց լրիվ այլ կերպ են պահել, երբ իմացել են, որ իրենց նկարահանում են: