Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Արտագաղթի պատճառով կրճատվում է մարզային բժիշկների աշխատավարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հպարտորեն հայտարարեց, որ հուլիսի 1-ից բարձրացել են բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերը, իսկ Հ1-ի եթերում էլ վերջերս գլուխ էր գովում, որ բուժքույրերի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Բայց երբ բուժհաստատությունները հաշվարկներ կատարեցին, պարզվեց, որ աշխատավարձի բարձրացումն ուղղակի փուչիկ է, որը պայթեց հատկապեց մարզային պոլիկլինիկաներում և դժգոհության ալիք առաջացրեց ամբուլատոր աշխատողների, բուժքույրերի, ընտանեկան բժիշկների շրջանում: Աշխատանք կորցնելու վտանգի առաջ նրանցից քչերն են հանդգնում խոսել այս մասին, այն էլ լրագրողների հետ:

http://168.am/wp-content/uploads/2013/08/Artagaght.jpg

Երեկ մեզ հետ կապվեցին Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները և պատմեցին, որ ավելի քան 45 հազար բնակիչ սպասարկող այս հաստատությունում և հատկապես դրան կից գործող տարածքային պոլիկլինիկայում լարված իրավիճակ է: Բուժքույրերի և բժիշկների աշխատավարձը կրճատել են: Նախկին 48 հազարի փոխարեն մի քանի ամիս նրանք ստացել են 30 հազար: Պոլիկլինիկայի աշխատակիցները գանգատվում էին, որ տնօրենը` Սմբատ Օրբելյանը, որը, ի դեպ, առողջապահության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրն է, ստիպում է բուժքույրերին նոր պայմանագրեր ստորագրել, որոնց մեջ իրենց աշխատավարձը նշվում է 30 հազարի չափ: Մարդիկ դժգոհում էին նաև տնօրենի կոպիտ պահվածքից, իրենց կենդանիների անուններ տալուց: «Մեզ ասում է՝ ոչխար, անասուն, դա բոլորը գիտեն»,- բողոքում էին կանայք, որոնք վստահ էին, որ նախարարը չգիտի, թե ինչ «օյին է բերում» տնօրենն իրենց գխին, և ցանկանում էին մեր միջոցով հայտնել այս ամենի մասին: «Ես ձեզ տղամարդու պես ասում եմ, չի եղել նման բան, եթե պետք է՝ երդվեմ, Ավետարան բերեմ: Չի համապատասխանում իրականությանը»,- հերքեց Սմբատ Օրբելյանը, որի հետ զրույցից այնքան տագնապալի վիճակ ուրվագծվեց, որ էթիկական խնդիրը երկրորդական թվաց: Սմբատ Օրբելյանը չժխտեց, որ իր աշխատակիցների աշխատավարձերը նվազել են, բացատրելով սա խաղի նոր կանոններով, այսինքն նրանով, որ փոխվել է ֆինանսավորման ձևը՝ պայմանավորված սպասարկվող բնակչության թվի կրճատմամբ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում