Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Ինչ է արել Հովիկ Աբրահամյանը քառյակի 12 կետերի ուղղությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է ԲՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:

timthumb.php

Պարոն Մելքումյան, Դուք էիք զբաղվում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով, հայտարարություն տարածեցիք, որը չընդունեց ՀԾԿ հանձնաժողովը: Ի՞նչ եք արել այս ընթացքում, հանդիպե՞լ եք հանձնաժողովի հետ, պայքարն  արդյունք  տվե՞լ է:

– Մենք չենք հանդիպել, բայց ես ասեմ, որ էլեկտրաէներգիայի վերաբերյալ քառյակի հայտարարությունն ուժի մեջ է, և այն կետերը, որ քառյակը հարցադրումներ արել է մինչև սեպտեմբերի վերջ, նրա բաղկացուցիչ մասն է էլեկտրաէներգիայի  կետը, և  երբ որ 12 կետերի պահանջի հետ կապված ամփոփենք,  դա էլ կլինի դրա հետ:

Այսինքն, թեև թանկացված սակագինն ուժի մեջ է, և այս ընթացքում ոչինչ չի արվել, բայց սեպտեմբերի 30-ի՞ն եք պատրաստվում, որ հարցին անդրադառնաք:

– Գիտեք ինչ, քառյակն իր օրակարգն ունի,  հայտարարել է, որ ժամկետ է դրված մինչև սեպտեմբեր, դա նշանակում է, որ պիտի սպասենք մինչև այդ ժամկետը գա,  բայց եթե մինչև էդ քառյակն այլ որոշում ընդունի, մենք էլ այդ որոշման հետ  համաձայն կլինենք: Ինչ վերաբերում է մինչև այս մեր ընդունած որոշումներին՝ 12 կետին, ապա մենք տեր ենք մեր հայտարարություններին: Սպասենք սեպտեմբերին:

12 կետերի կատարման շրջանը համընկավ սահմանում լարվածության հետ, և Հովիկ Աբրահամյանն զբաղված էր  զինվորներին «քաջալերելու» գործով: Հետաքրքրվե՞լ եք, թե այս ընթացքում ինչ է արվել 12 կետերի ուղղությամբ, թե՞ զբաղվածության պատճառով հետաձգվելու է առաջադրված ժամկետը:

 – Եթե սահմանի վրա  իրավիճակը լարված է, դա հո չի՞ նշանակում, որ  կառավարությունը պիտի գործերը թողնի ու դրանով զբաղվի, տարբեր ստորաբաժանումներ ունի, որ իրենց ամենօրյա պարտականությունները պիտի կատարեն, մեկը մյուսի հետ կապ  չունի: Այսինքն, այնպես չէ, որ սահմանին կրակում են, պիտի նրանք իրենց գործերը թողնեն ու հետևեն այդ իրադարձություններին: Այն, ինչ նախատեսված է կառավարության ծրագրով՝ հարկային բլոկի հետ կապված,  և այն, որ մենք ուզում ենք շրջանառության արտոնության շեմը 58,5-ից բարձրանա մինչև 150, այս նախագծերի հետ կապված՝ մեր առաջարկած փոփոխությունների արդյունքը մենք դեռ չենք տեսել, բայց կերևա առաջիկայում:

Այսինքն, մինչև սեպտեմբերի 30-ը դուք 12 կետի կատարման վիճակից տեղյակ չե՞ք լինելու:

– Դե,  մենք  հարկային բլոկի տարբեր ռեժիմների վերաբերյալ  փոփոխություններ ենք արել, դեռ ժամանակ ունեն կատարելու:

Մեկնաբանություններ կան, որ սահմանում տեղի ունեցած լարվածությունը կարող է ազդել իշխանափոխության ծրագրի վրա: Այդպե՞ս է:

– Ես չեմ կարծում, որ մեկը մյուսին խանգարում է: Ցանկացած խնդիր, եթե պետական շահերից է բխում, պետք է ամեն ինչ դրա վրա խարսխված լինի:

Ըստ Ձեզ, թեժ աշուն լինելո՞ւ է:

– Գիտեք ինչ, որերորդ տարին է, որ լրագրողներն ասում են՝ լինելու է թեժ աշուն, թեժ գարուն… Ես չգիտեմ թեժությունը, թեժ է լինելու, թե չէ, չգիտեմ ինչ է լինելու, բայց էն, ինչ որ լինելու է, սպասենք՝ կտեսնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում