Sony ընկերությունը մատնացույց է արել նոր` BSC10 դոք- կայանի հետ համատեղ Xperia Z3 Tablet Compact պլանշետին, որի մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղեկատվության արտահոսքն առաջինը նկատած Techtastic ռեսուրսին:
Ենթադրվում է, որ խոսքը 8 դյույմ անկյունագծով պլանշետի մասին է: Նոր կոմպակտ պլանշետի մասին կարող է հայտարարվել սեպտեմբերին` IFA ցուցահանդեսի ժամանակ: Ռեսուրսը ենթադրում է, որ այն ստեղծված կլինի ժամանակակից պրոցեսոր Snapdragon 801-ի հիման վրա, կունենան 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և Full HD էկրան: