Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

«Լևոն Տեր-Պետրոսյանը վերահսկում է փողոցը, բայց շաղգամի ծայրում Սերժ Սարգսյանն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 Պարոն Հովհաննիսյան, սկսած հուլիսի 25-ից հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն էր, երկու կողմից էլ զոհեր եղան: Իրավիճակը հանդարտվել է Սոչիում տեղի ունեցած՝ Պուտին-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպումից հետո, ի՞նչ եք կարծում, խաղաղությունը երկարատև կլինի՞:

 –Ես տարիներ շարունակ ասում էի, որ ստատուս քվոյի ցանկացած վիճարկում, ցանկացած փորձ՝ ձևավորված ստատուս քվոն վերանայել, իր մեջ մարտական գործողությունների վերսկսման վտանգ է պարունակում: Կարծես, այս ստեղծված իրավիճակը եկավ ապացուցելու տարիներ առաջ իմ ներկայացրած թեզը: Վտանգն առաջացավ այն բանից հետո, երբ Մինսկի խմբի համանախագահողների՝ Օլանդի, Ուորլիքի, Ջոն Հեֆերնի կողմից հայտարարություններ արվեցին, որ ստատուս քվոն պետք է վերնայվի, և տարանջատվի անվտանգության գոտու հարցը՝ այսինքն՝ ազատագրված տարածքների հարցը պետք է սահմանազատվի Ղարաբաղի խնդրից, և այդ շրջանները, որոնք մենք դիտում ենք Ղարաբաղի անքակտելի մաս, պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

Ես չեմ ուզում, որ իմ ասածները դիտարկեն տխմար հակադրության կամ բաժանարար գծերի տեսանկյունից աշխարհաքաղաքական ինչ նախասիրություններ ունես: Ես ամենևին էլ հակված չեմ մեղադրելու Մինսկի խմբի արևմտյան նախագահին, բայց պետք է փաստել այն իրականությունը, որ կոնֆլիկտի թեժացմանը նախորդեցին հայտարարությունները:

Խաղաղությունը երկարատև չի լինի, որովհետև, ցավոք, ստատուս քվոյի վերանայման քաղաքականությունը Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան մտադիր չեն շարունակել, և դրա ապացույցը վերջերս Պոլ Գոբլի հարցազրույցն է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը: Նա նշում է, որ այն մարդիկ, որոնք այսօր կան ՀՀ և Ադրբեջանի իշխանություններում, շահագրգռված չեն ստատուս քվոյի վերանայմամբ, հպանցիկ ակնարկելով, որ պետք է գան այն մարդիկ, ովքեր դրանով շահագրգռված կլինեն:

Լարված իրավիճակում Հայաստանում աննախադեպ կոնսոլիդացիա տեղի ունեցավ հանուն անվտանգության, հանուն հայրենիքի: Նույնիսկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վարչապետի հետ ուղղաթիռով Ղարաբաղ մեկնեցին: Ի՞նչ եք կարծում արդյո՞ք նրանց ներկայացրած 12 կետերն էլ իրենց կարևորությունը չեն կորցնում, գուցե այլևս թեժ աշնան անհրաժեշտություն էլ չլինի:

 –Հարցն այն է, որ եթե իշխանությունը ուզենա, ապա այսպես կոչված՝ ընդդիմությունը կհրաժարվի այդ 12 կետանոց պահանջներից: Ի վերջո, այդ ընդդիմությունը թեկուզ միջնորդավորված՝ ղեկավարվում է իշխանությունների կողմից: Ընդունենք՝ շաղգամը ժողովուրդն է, հասարակարգը, որ պետք է փոխենք: Շաղգամն այս ծայրից՝ Սերժ Սարգսյանը վերահսում է Հովիկ Աբրահամյանին, Հովիկ Աբրահամյանը՝ Գագիկ Ծառուկյանին, Ծառուկյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերահսկում է փողոցը: Դրա համար էլ շաղգամն իր տեղում է, չնայած՝ բոլորը կողքերը պտտվում ու ասում են պետք է փոխենք: Իսկ ընդդիմությունն ինձ համար Կոռնիձորի Արոն է, որ հայտարարեց, թե օլիգարխները թող առաջին գիծ գնան, նա ու իր զինակիցները ապահովել են հաղթանակը, նրանք կարող են վերահսկել, որ օլիգարխների երեխաները գնան առաջին գիծ: Մենք չունենք քաղաքական ընդդիմություն, մենք ունենք քաղաքացիական շատ լուրջ ընդդիմություն: Իսկ այդ 12 կետերը բացարձակապես նշանակություն չունեն, խորհրդարանական ուժերը չէ, որ այսօր ներքաղաքական օրակարգ են ձևավորում:

Այդ ուժերից երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, երբեք էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեն դրել, հարմար առիթ չէ՞, արդյոք, հայտարարել, որ փողոց դուրս չենք գալիս, փոփոխություններ չենք պահանջում, որովհետև ունենք Ղարաբաղի անվտանգության հարց:

 –Մեծ հաճույքով կհայտարարեն, եթե հաշվի առնենք, որ նրանք կենտրոնացել են վարչապետի փոփոխության վրա և այդ նպատակին հասել են: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա ձգտում էր վերահսկել վարչապետի պաշտոնը և այսօր իր ուզածին հասել է, այլ հարց է, որ այս քաղաքացիական ընդդիմությունը, որ շնչում է «քաղաքական ընդդիմության» ծոծրակին, արդեն աշնանը լուսանցք կարող է մղել այս քաղաքական ոչ իշխանական ուժերին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում