Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է, բայց շփում չկա. Արմեն Երիցյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ՕԵԿ-ից դուրս գալուց հետո վերջնականապես խզել է իր կապերը կուսակցության հետ: Որոշ տեղեկություններով՝ նա անգամ չի խոսում և առհասարակ որևէ կապ չի պահպանել Արթուր Բաղդասարյանի հետ: Այսօր ԱԻՆ-ում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երիցյանը հաստատեց, որ շփում չկա նախկին կուսակիցների հետ, բայց շտապեց ավելացնել, որ ինքն իր ընկերությունն առաջարկել է բոլորին: «Ես ինչ ՕԵԿ-ից դուրս եմ եկել, շփումներ չեն եղել ՕԵԿ-ականների հետ, բայց ես մշտապես էլ ասել եմ, որ Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է: Մենք կարող ենք քաղաքական հայացքները չկիսել, բայց մնալ ընկերներ: Ես մեծ հաճույքով՝ մյուսների հետ էլ կարող ենք ընկերներ մնալ: Բոլորի մեջ թշնամի տեսնելը, ես կարծում եմ, ճիշտ չի: Ես իմ ընկերությունն առաջարկում եմ բոլորին, և եթե իրենք, որպես մարդ, կընդունեն իմ ընկերությունը, ես պատրաստ եմ բոլորի հետ էլ ընկերություն անել, բայց քաղաքական հայացքները կիսել չեմ կարող»,- ասաց Երիցյանը:

Այսինքն՝ ուզում եք ասել, որ իրենց կողմից է դադարեցվել շփումները՝ հարցրինք։ «Չէ, ոչ թե իրենց կամ իմ կողմից, պարզապես հիմա երևի արձակուրդներ են, բոլորն էստեղ չեն: …Իսկապես, ինչ ՕԵԿ-ից դուրս եմ եկել, ոչ ոքի հետ շփում չի եղել»:

Երիցյանից հետաքրքրվեցինք, եթե առաջիկայում նորից իրավիճակ փոխվի, և ՕԵԿ-ը հայտնվի իշխանական դաշտում, ինքը կրկին կդառնա՞ ՕԵԿ-ական: «Չէ, գիտեք, էնպես չի, որ ես գիշերները չեմ քնում, որ նախարար մնամ»: Բայց նախարարի պորտֆելը պահելու համար դուրս եկաք չէ կուսակցությունից՝ նկատեցինք։ «Այս ես պետք է ընտրեի. կամ իմ 7 հազարանոց անձնակազմը, կամ կուսակցությունը ընդդիմադիր դաշտում: Բայց ես որպես ընդդիմություն չեմ կարող հանդես գալ: Ընդդիմադիր կերպար ընդունել ես չեմ կարող, քանի որ ես միշտ եղել եմ ոստիկան, որից հետո եղել եմ նախարար: Դրա համար ես ընտրեցի էս ուղին և բնավ չէր նշանակում, որ եթե մյուսները ուրիշ ուղի էին ընտրել, ապա ես պետք է գնայի այդ ուղիով: Ես միշտ որոշումները ինքս եմ կայացրել: Ես կարծում եմ, որ ԱԻՆ-ում անելիքներ շատ ունեմ, բայց երբ ինձ կասեն հերիք է, ես կասեմ շնորհակալություն և կգնամ հանգստանալու»,- ասաց Արմեն Երիցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում