Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Եթե ես գնայի դիրքեր, պանիկա կսկսվեր, բայց մենք հո պանիկյո՞ռ չենք. Սեյրան Սարոյան

«Դե, թուրքը մնում ա թուրք, էլի: Հա փորձում են, էլի, հետո պատասխանը ստանում են ու հանդարտվում: Միշտ էլ տենց ա էղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նրա խոսքով՝ Սոչիում երեք նախագահների հանդիպումը մեծ դերակատարություն ունեցավ իրավիճակի հանդարտեցման համար: «Տեսաք՝ մեր նախագահը ոնց դրանց պորտը դրեց տեղները: Նախագահը հասկացրեց, որ խելո՛ք մնացեք, հանգստացե՛ք, մի քանի հատ տանկ ավել կամ պակաս ունենալով չի: Էդ տանկերին օգտագործող է պետք, մենակ ունենալով չի»,- հավելեց Սարոյանը:

Սեյրան Սարոյանը համամիտ չէ այն տեսակետին, թե հակառակորդի վերջին ակտիվացումը հրահրված էր Ռուսաստանի կողմից, ինչպես նշում էին շատ վերլուծաբաններ ու քաղաքագետներ: «Ես այդ կարծիքին չեմ, քանի որ մեր Ռուսաստանը մեր պարտնյորն ա: Ռուսաստանը չէր կարող Ադրբեջանին դրդել, որ պատերազմի գնա, քանի որ այդ պատերազմը իրեն էլ էր վերաբերելու»:

Դիտարկմանը ի պատասխան, թե՝ բա ինչպե՞ս է պատահում, որ մեր պարտնյորը զենք է վաճառում Ադրբեջանին, Սարոյանը նկատեց. «Դե, դա բիզնես ա: Ու հետո՝ չես կարա ասես, թե Ադրբեջանը էդ զենքը մեր դե՞մ ա օգտագործելու, թե՞ չէ: Ադրբեջանը հո մենակ մեր հետ թշնամի չի, ուրիշ լիքը պրոբլեմներ ունի»:

Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցինք նաև, թե վերջին օրերին, երբ ազատամարտիկները կամավորագրվում և ռազմաճակատ էին մեկնում, որտե՞ղ էր ինքը, ինչու որևէ ձևով չէր արձագանքում տեղի ունեցողին, նա նկատեց. «Որովհետև մենք տիրապետում էինք իրավիճակին և գիտեինք, որ լուրջ բան չկա: Պանիկա պետք չէր քցել ժողովրդի մեջ: Եթե մենք էլ գնայինք, էս ժողովուրդը խառնվելու էր իրար: Իսկ մենք շատ լավ տիրապետում էինք իրավիճակին, կապի մեջ էինք ՊՆ-ի ղեկավարության հետ, և դրա կարիքը չկար: Մենք պանիկյոռ չենք, մենք մեր գործը լավ գիտենք: Իսկ եթե կարիքն արդեն լինի, որ մենք արդեն պետք ա գնանք, ապա՝ միանշանակ»:

Սարոյանը վերջում հավելեց, որ Մանվել Գրիգորյանի պես ինքն էլ Բաքվում կիսատ գործեր ունի, բայց անհրաժեշտության դեպքում նրա հետ չի գնա, այլ ուրիշ ուղղությամբ: «Երկուսով իրար հետ գնանք՝ ի՞նչ անենք, շատ կըլնի թուրքի համար»,- հումորով նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում